Վճարում
toria.am կայքում պատվերները ընդունվում են էլեկտրոնային զամբյուղի միջոցով: Դրա համար պետք է սեղմել ընտրված ապրանքի կողքին գտնվող զամբյուղի կոճակը և այն կավելացվի գնումների զամբյուղին: Պատվերը ձևակերպելուց հետո մեր օպերատորը անմիջապես կզանգահարի Ձեզ նշված հեռախոսահամարով` պատվերի հաստատումը ստանալու նպատակով: Վճարումը իրականացվում է առցանց և կանխիկ եղանակով: Պատվերը ձևակերպելիս եղեք ուշադիր:
Կանոններն և պայմաններ
Օգտվելով toria.am կայքից, Դուք ընդունում եք, որ հասկացել եք ներքոհիշյալ պայմանները և համաձայն եք դրանց հետ: Եթե Դուք չեք համաձայնում սույն Օգտագործման Պայմաններին, ապա չեք կարող օգտվել այս կայքից: Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ Դուք կա´մ առնվազն 16 տարեկան եք, կա´մ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը Կայքից օգտվելու համար: Դուք նաև հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն օգտագործման պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և պարտավոր եք ընդունել Օգտագործման Պայմաններն ու առաջնորդվել դրանցով: Դուք հաստատում եք, որ Ձեր տարիքը գերազանցում է 16 տարեկանը, քանի որ տվյալ Կայքը նախատեսված չէ 16 տարեկանից ցածր փոքրահասակների համար: 16 տարեկանը չլրացած անձանց կողմից Ծառայությունների օգտագործումը հանդիսանում է այս օգտագործման պայմանների խախտում:
Առաքում և վերադարձ
Առաքումը կատարվում է ՀՀ ամբողջ տարածքում: Առաքման ծառայության արժեքը պայմանավորված է առաքման հասցեյի հեռավորությունից: Այն կազմում է 600-1200 դրամ Երևան քաղաքում, և 1500 – 50000 դրամ` ՀՀ այլ տարածաշրջաններ: Պատվերը ստանալիս անհրաժեշտ է ստուգել առաքված ապրանքատեսակը, տեսքը, քանակը: Եթե առաքման պահին ապրանքի համար վճարումն արդեն արված է, ապա ապրանքը հանձնվում է պատվիրատուին: Այդ դեպքում կարող է պահանջվել անձը հաստատող փաստաթուղթ: Առաքիչն իրավունք ունի չհանձնել ապրանքը, եթե չեն կատարվել վերոնշյալ պայմաններից որևէ մեկը, կամ չի կատարվել վճարումը:
Հանրային սնունդը ենթակա չե ետ վերադարձի: Տորիա Կառտա ընկերությունը պատրաստ է ետ վերցնել միայն այն պարագայում, երբ Ձեր կատարած պատվերի փոխարեն դուք ստացել էք այլ պատվեր: Նման պարագայում, հարկավոր է կապ հաստատել օպերատորի հետ +37410 48 00 48 համարով, պարտադիր ճշտելու օպերատորից ետ վերադարձի պատճառները: Ապրանքը վերադարձնելուց անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորրագիրը, ապրանքն անվնաս և չօգտագործված վիճակում՝ օրիգինալ, անվնաս փաթեթավորմամբ: Ապրանքը վերադարձնելուց հետո գումարը վերադարձվում է նույն եղանակով, ինչ եղանակով որ կատարվել է վճարումը: