Toria karta-ն ռեստորանների ընտանիք է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների խոհանոցները՝ մշտապես նրբին ճաշակով և սպասարկման բարձր մակարդակով: Ներկայումս այցելուների տրամադրության տակ է Երևանի կենտրոնում գործող չորս ռեստորան՝ «Սուշի Տորիան», որն առաջինը հրամցրեց երևանցիներին ճապոնական խոհանոցի մատչելի և որակյալ կերակրատեսակներ, «Պիցցա Տորիան», որտեղ մենք վերստեղծել ենք գեղեցիկ ժամանակակից տրատորիա՝ փայտի վառարանով և իտալացի փորձառու պիցցայոլոյով, «Կիոտո Լաունջը»` ուր արտակարգ սնունդն ու մատուցումը համադրված են գրավիչ և անկաշկանդ մթնոլորտի հետ և հարմարավետ:
Մեր աշխատակիցները` Ռուսաստանից և Իտալիայից հրավիրված Շեֆ-խոհարարները, անընդհատ ստեղծում և վերարտադրում են աշխարհի տարբեր երկրների խոհարարական արվեստի նմուշներ, ապահովում են բարձրակարգ սպասարկում՝ այցելուներին պարգևելով բարձր տրամադրություն: Toria karta-ն գործադրման է պատրաստում նոր ծրագրեր:
Բոլոր ռեստորանները միավորված են միասնական «Արտոնությունների Քարտ» Կուտակային Ծրագրով: Ներկայումս ծրագրի մասնակիցների քանակը 3000-ից ավելի է: Մեր մշտական հյուրերի թվում են արվեստի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, գործարար մարդիկ, մարզիկները, արտասահմանյան հյուրերը, դիվանագետները, նրանց ընտանիքի անդամները, ուսանողները և երիտասարդությունը: «Արտոնությունների Քարտ»-ը Ձեզ հնարավորություն է տալիս կուտակել և ծախսել կուտակած «Toria» դրամները ցանցի բոլոր ռեստորաններում:
Հարմարության նպատակով աշխատում է ռեստորանների միասնական տեղեկատու և որակի վերահսկման ծառայությունը: Զանգահարելով 060 48 00 48 համարով՝ Դուք կարող եք ստանալ սպառիչ տաղեկություններ Toria karta ռեստորանների մասին, սեղան կամ առաքում պատվիրել, ինչպես նաև կարծիք հայտնել սպասարկման մակարդակի և ծառայությունների որակի վերաբերյալ:
Մարդիկ սիրում են լավ ռեստորաններ:
Ռեստորանները սիրում են լավ մարդկանց:
Toria Karta-ն մեր փոխադարձ սիրո խոհրդանիշն է: