Մեր մասին

about1

Toria karta-ն ռեստորանների ընտանիք է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների խոհանոցները՝ մշտապես նրբին ճաշակով և սպասարկման բարձր մակարդակով: Ներկայումս այցելուների տրամադրության տակ է Երևանի կենտրոնում գործող չորս ռեստորան՝ «Սուշի Տորիան», որն առաջինը հրամցրեց երևանցիներին ճապոնական խոհանոցի մատչելի և որակյալ կերակրատեսակներ, «Պիցցա Տորիան», որտեղ մենք վերստեղծել ենք գեղեցիկ հռոմեական տրատորիա՝ փայտի վառարանով և իտալացի փորձառու պիցցայոլոյով, «Կիոտո Լաունջը»` ուր արտակարգ սնունդն ու մատուցումը համադրված են գրավիչ և անկաշկանդ մթնոլորտի հետ և հարմարավետ «Կաֆե Տորիա Էսպրեսսո Illy»-ն, ուր Դուք կսուզվեք Illy սուրճի աշխարհը` սկսելով դասականից, ապա շարունակելով Ձեր ճանապարհորդությունը սառը և տաք սուրճերով և ավարտելով այն կոկտեյլներով: Եվ վերջապես "Սուշի Բազար և Պիցցա Բազարը"` տեղակայված Երևան Մոլլի ֆուդ-կորտում. արագ, բայց միևնույն ժամանակ որակյալ ուտեստների սիրահարների համար:

 

Մեր աշխատակիցները` Ռուսաստանից և Իտալիայից հրավիրված Շեֆ-խոհարարները, անընդհատ ստեղծում և վերարտադրում են աշխարհի տարբեր երկրների խոհարարական արվեստի նմուշներ, ապահովում են բարձրակարգ սպասարկում՝ այցելուներին պարգևելով   բարձր տրամադրություն: Toria karta-ն գործադրման է պատրաստում նոր ծրագրեր:

 

Բոլոր ռեստորանները միավորված են միասնական «Արտոնությունների Քարտ» Կուտակային Ծրագրով: Ներկայումս ծրագրի մասնակիցների քանակը 1000-ից ավելի է: Մեր մշտական հյուրերի թվում են արվեստի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, գործարար մարդիկ, մարզիկները, արտասահմանյան հյուրերը, դիվանագետները, նրանց ընտանիքի անդամները, ուսանողները և երիտասարդությունը: «Արտոնությունների Քարտ»-ը  Ձեզ հնարավորություն է տալիս կուտակել և ծախսել կուտակած «Toria» դրամները ցանցի բոլոր ռեստորաններում:

 

Հարմարության  նպատակով  աշխատում է ռեստորանների միասնական տեղեկատու և որակի վերահսկման ծառայությունը: Զանգահարելով   060 48 00 48 համարով՝ Դուք կարող եք ստանալ սպառիչ տաղեկություններ  Toria karta ռեստորանների մասին, սեղան կամ  առաքում պատվիրել, ինչպես նաև կարծիք հայտնել սպասարկման մակարդակի և ծառայությունների որակի վերաբերյալ:

 

Մարդիկ սիրում են լավ ռեստորաններ:

Ռեստորանները սիրում են լավ մարդկանց:

Toria Karta-ն մեր փոխադարձ սիրո խոհրդանիշն է:

 

Կապ

Հեռախոս` +374 60 48 00 48

Էլ.փոստ` info@toria.am